Վերջին թարմացում՝ 2026 թ.
1. Ընդհանուր դրույթներ
Սույն պայմանները կարգավորում են «inTrust»-ի (ՀՎՀՀ 01360809, ք. Երևան, Օրբելի 18/3) կայքից և խորհրդատվական ծառայություններից օգտվելու կարգը։ Ծառայությունը պատվիրելով՝ Դուք ընդունում եք այս պայմանները։
2. Ծառայությունների նկարագիրը
inTrust-ը մատուցում է անկախ ապահովագրական խորհրդատվություն և ուղեկցում՝ ըստ ընտրված փաթեթի (Ստանդարտ, Ստանդարտ +, Պրեմիում, Պրեմիում +)։ Յուրաքանչյուր փաթեթի ներառված ծառայությունները և գները ներկայացված են Փաթեթներ էջում։
3. Վճարման կարգը
- Վճարումը կատարվում է վճարային քարտով՝ ԱԿԲԱ Բանկի ipay.Arca անվտանգ համակարգի միջոցով, հայկական դրամով (AMD)։
- Վճարման ընդհանուր գումարը ցուցադրվում է «Վճարել»-ը սեղմելուց առաջ։
- Վճարումից առաջ հաճախորդը հաստատում է սույն պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը համաձայնությունը։
- Քարտի տվյալները մուտքագրվում են բանկի էջում և չեն պահվում inTrust-ի կողմից (տես Գաղտնիության քաղաքականություն)։
4. Ծառայության մատուցումը
- Ծառայությունը ոչ նյութական է և մատուցվում է էլեկտրոնային եղանակով և/կամ հեռախոսային ու առցանց խորհրդատվությամբ. ֆիզիկական առաքում չի նախատեսվում։
- Կնքված պայմանագիրը (PDF) ուղարկվում է Ձեր նշած էլ. փոստի հասցեին։
- Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վճարման հաջորդ օրվա 00:00-ից և գործում է ընտրված ժամկետով։
- Ծառայության մեկնարկից հետո Ձեզ հասանելի է անհատական խորհրդատուի աջակցությունը՝ ըստ փաթեթի պայմանների։
5. Պայմանագրի կնքումը
Առցանց կնքման դեպքում հաճախորդը լրացնում է անհրաժեշտ տվյալները, հաստատում է պայմանները և կատարում վճարումը։ Յուրաքանչյուր պայմանագիր ստանում է եզակի համար։
6. Գումարի վերադարձ
Վճարված գումարի վերադարձի պայմանները նկարագրված են Վերադարձի քաղաքականություն էջում։
7. Կապ
Հարցերի դեպքում՝ info@intrust.am, հեռ. +374 10 303 080, +374 33 080 303։