Վերջին թարմացում՝ 2026 թ.
1. Ընդհանուր դրույթներ
Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է «inTrust»-ը (ՀՎՀՀ 01360809, ք. Երևան, Օրբելի 18/3) հավաքում, օգտագործում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները՝ մեր կայքից և ծառայություններից օգտվելիս։ Օգտվելով կայքից՝ Դուք համաձայնում եք այս քաղաքականությանը։
2. Ի՞նչ տվյալներ ենք հավաքում
- Կոնտակտային տվյալներ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե։
- Պայմանագրի կնքման համար՝ անձնագրի տվյալներ, գրանցման հասցե, մեքենայի տվյալներ (մակնիշ, պետ. համարանիշ, VIN), անհրաժեշտության դեպքում՝ բանկային հաշվեհամար։
- Իրավաբանական անձանց համար՝ ընկերության անվանում, ՀՎՀՀ։
- Հաղորդագրության բովանդակությունը, երբ դիմում եք մեզ կապի ձևի միջոցով։
3. Ինչի՞ համար ենք օգտագործում
- Ծառայության մատուցման և պայմանագրի կնքման ու սպասարկման համար։
- Ձեզ հետ կապ հաստատելու, խորհրդատվություն և հիշեցումներ տրամադրելու համար։
- Օրենքով սահմանված պարտավորությունները կատարելու համար։
Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց։
4. Վճարային քարտի տվյալներ
- Քարտի տվյալները (համար, ժամկետ, CVV) չեն մուտքագրվում և չեն պահվում inTrust-ի կայքում։
- Վճարումն իրականացվում է «ԱԿԲԱ Բանկ»-ի ipay.Arca անվտանգ վճարային համակարգում, որտեղ և մուտքագրվում են քարտի տվյալները։
- inTrust-ը Ձեր քարտի տվյալները չի տեսնում և չի պահում։
5. Տվյալների պահպանում և փոխանցում
Ձեր տվյալները պահվում են պաշտպանված սերվերներում՝ սահմանափակ մուտքով։ Տվյալները կարող են փոխանցվել մեր սպասարկող կողմերին միայն ծառայության մատուցման նպատակով՝ վճարումների մշակման (ԱԿԲԱ Բանկ / ipay.Arca) և տեխնիկական հոսթինգի/տվյալների պահպանման մատակարարներին։ Տվյալները պահվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ծառայության և օրենքի պահանջների համար։ պահպանման ժամկետ — հաստատման կարիք
6. Ձեր իրավունքները
Դուք իրավունք ունեք տեղեկություն ստանալ Ձեր տվյալների մասին, պահանջել դրանց ուղղում կամ ջնջում՝ օրենքով սահմանված սահմաններում։ Դիմումների համար գրեք՝ info@intrust.am։
7. Կապ
Հարցերի դեպքում կապվեք մեզ հետ՝ info@intrust.am, հեռ. +374 10 303 080։